ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

1

Ընդունում պատվերը

2

Արագ առաքում Հայաստան

3

Երջանկացնում ՊԱՄ ընտանիքի յուրաքանչուր անդամի

PAM Family-ն բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություն է, որն իր գործունեությունը սկսել է Չինաստանի Պեկին քաղաքից։ Ավելի քան 15 տարիների աշխատանքային փորձի և Չինաստանում բազմաթիվ գործընկերներ ու առևտրային կապեր ունենալու շնորհիվ, մենք սեղմ ժամկետներում կարողանում ենք օդային, ծովային և ցամաքային ուղիներով մեր սպառողին հասցնել ցանկացած ապրանք՝ ապահովելով ծառայությունների բարձր որակ ու մատչելի գին։ Արագ և ապահով բեռնափոխադրումներ իրականացնելու հաջող փորձը մեզ ոգեշնչեց ստեղծել նաև օնլայն գնումների առցանց հարթակ, որը կօգնի միջազգային գնումները դարձնել է՛լ ավելի հեշտ ու հասանելի թե՛ սպառողի, և թե՛ առևտրային բիզնեսի համար։
 

Մեր պատմությունը

PAM family ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2005 թվականին Չինաստանի Պեկին քաղաքում։ PAM-ի հիմնադիրներն առաջին հայերից էին, ովքեր ապրում ու աշխատում էին Պեկինի առևտրային թաղամասում և ովքեր նպաստեցին Չինաստանում հայ համայնքի ձևավորմանը՝ աջակցելով այնտեղ ապրող և առևտրային գործունեություն ծավալող իրենց հայրենակիցներին։ Երկար ժամանակ Չինաստանում բնակվելուց և շուկային ծանոթանալուց հետո PAM Family-ն սկսեց զբաղվել բեռնափոխադրումներով, որը մինչ օրս էլ հանդիսանում է մեր ընկերության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը։ Ժամանակի ընթացքում մեզ հաջողվել է երկարաժամկետ գործնական հարաբերություններ հիմնել Չինաստանի մեր գործընկերների հետ, ինչպես նաև սեփական պահեստներ ձեռք բերել այնպիսի առևտրային կենտրոններում, ինչպիսիք են Պեկինը, Իվուն, Գուանժուն և Ուրումչին։ Այս ամենի շնորհիվ մենք ստեղծել ենք կայուն և անխափան աշխատող բեռնափոխադրման համակարգ, ինչը հնարավոր է դարձնում Ձեր ապրանքն արագ և անվնաս հասցնել իր նպատակակետին։
 

Մեր ծառայությունները

PAM family-ն առաջարկում է բոլոր ծառայությունները Ձեր ժամանակը խնայելու, արագ ու ապահով օնլայն գնումներից օգտվելու և անվնաս բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Հաշված օրերի ընթացքում ստացեք ցանկացած ապրանք Չինաստաստանից՝ անձնական օգտագործման կամ Ձեր բիզնեսի համար։ Մենք կկազմակերպենք բեռների տեղափոխումը Չինաստանից Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ղազախստան, Բելառուս և մի շարք այլ եվրոպական երկրներ։ 
 
 

ԻՆՉՈՒ PAM

15

և ավելի տարի շուկայում

4

Սեփական պահեստ Չինաստանում

5000+

գործընկեր Չինաստանում

ԱՌԱՔՄԱՆ ՔՈ ՀԱՍՑԵՆ

ԱՌԱՔՄԱՆ ՔՈ ՀԱՍՑԵՆ

Օգտվեք արագ և մատչելի բեռնափոխադրումներ կատարելու հնարավորությունից: Գրանցվեք մեր կայքում և ստացեք Ձեր անձնական առաքման հասցեն Չինաստանում: Օգտագործեք այն առցանց գնումներ կատարելիս, իսկ մենք արագ և անվնաս կառաքենք Ձեր պատվերը:

ԳՆԻՐ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ

ԳՆԻՐ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ

Եթե դժվարանում եք օնլայն գնումներ կատարել կամ պարզապես ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը, ապա PAM Family-ն առաջարկում է պարզ և արագ միջոց: Ուղարկեք Ձեր նախընտրած ապրանքի հղումը, և մենք կգնենք այն Ձեր փոխարեն: Սպասեք հաշված օրեր և ստացեք Ձեր պատվերը Հայաստանում։

ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹ

ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹ

PAM Shop առցանց խանութն առաջարկում է տարատեսակ ապրանքներ շուկայականից անհամեմատ ավելի ցածր գներով: Մեր առցանց խանութում Դուք կգտնեք ցանկացած իր՝ հագուստից մինչև կենցաղային պարագաներ: Բարձր որակն ու մատչելի գինը երաշխավորված են:

ԳՏԻՐ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ

ԳՏԻՐ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ

Առաջին անգամ Հայաստանում Դուք հնարավորություն ունեք գտնել ցանկացած իր` առանց մեծ ջանքեր գործադրելու: Պարզապես ուղարկեք Ձեզ դուր եկած ապրանքի լուսանկարն ու նկարագրությունը, իսկ մեր մասնագետները սեղմ ժամկետներում կգտնեն դրա ամենաորակյալ ու մատչելի տարբերակը և կգնեն այն Ձեզ համար:

PAM-ի ԹԻՄԸ

 Եվ իհարկե, այս ամենն անհնար կլիներ իրականացնել առանց անընդհատ զարգացող և պատասխանատու թիմի։ Հոգատար ու համախմբված թիմն այն հիմնաքարերից է, որը մեզ օգնել է կայուն հարաբերություններ ստեղծել մեր գործընկերների հետ և գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին։ Մենք միշտ կատարելագործվում ենք և անում ամեն ինչ մեր ծառայությունների որակը մշտապես բարելավելու և միջազգային առևտուրն ու բեռնափոխադրումներն ավելի հասանելի դարձնելու համար։
avatar

Պետրոսյան Հովհաննես

Հիմնադիր տնօրեն