1.ՊԱՄ Ընտանիք ՍՊԸ-ի արտասահմանյան պահստում առաքանու ընդունման և մուտքագրման կարգ։
1․1 ՊԱՄԸնտանիքՍՊԸծառայություններիցօգտվելուհամարպատվիրատունպարտավորէառաքանինուղարկել PAM.AM կայքումիմհասցեներբաժնումիրենտրամադրվածհասցեով։
1.2 Բեռի վրա հասցեատեր բաժնում պետք է արտացոլվի ՊԱՄ Ընտանիք ՍՊԸ-ի կողմից տրամադրված բոլոր տեղեկությունները, հակառակ դեպքում ՊԱՄ Ընտանիք ՍՊԸ պատասխանատվություն չի կրում բեռը պահեստում չընդունելու, ուշացումով նույնականացնելու, առաքումն ուշացնելու կամ չառաքելու համար։
1.3 Բեռն ընդունված է համարվում այն ժամանակ, երբ պահեստում ՊԱՄ Ընտանիք ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից Բեռն ընդունվում է, նույնականացվում և սքանավորման միջոցով մուտքագրվում է համակարգ:
1.4 Բեռի ընդունումը կատարվում է այն փաստացի պահեստ առաքվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։
1․5 Առաքման եղանակը տարբերակվում է ըստ պատվիրատուի անձնական էջում ավելացնել ծանրոց բաժնում մուտքագրված հետևման համարի և ընտրած եղանակի համաձայն։ պահեստում սկանավորման ժամանակ հետևման համարի մուտքագրման բացակայության դեպքում հիմք է ընդունվում առաքանու վրա նշված առաքման եղանակի կոդը։
2․ Այլ ծառայություններ և փաթեթավորում
2․1 Այն դեպքում, երբ Բեռի փաստացի և/կամ ծավալային քաշի նվազեցման կամ համախմբման անհրաժեշտություն է առկա, ՊԱՄ-ը իր հայեցողությամբ իրավունք ունի Պահեստում վերափաթեթավորել Բեռը։ Վերափաթեթավորումը կատարվում է անվճար։
3. ԱրգելվածԲեռ
3․1 ՊԱՄ-ը պարտավոր չէ կատարել այնպիսի Բեռների փոխադրման, կազմակերպումը որոնք Պահեստի գտնվելու վայրի պետության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է փոխադրել:
3․2 Բեռնափոխադրման համար ընտրված եղանակից, ինչպես նաեւ պահեստի երկրից կախված արգելված համարվող իրերի ցանկը սահմանված է Հաճախորդի անձնական էջում՝ արտասահմանյան պահեստների հասցեներ բաժնում։
3․3 ՊԱՄ-ի պահեստ արգելված բեռ ստանալու դեպքում, ՊԱՄ-ը պատասխանատվություն չի կրում այդ Բեռի համար, իսկ դրա վերադարձման, ոչնչացման կամ պահեստում պահպանության համար ամբողջական պատասխանատվություն կրում է Հաճախորդը։
3․4 Բոլոր դեպքերում ՊԱՄ-ը չի փոխադրում զենք, զինամթերք, թանկարժեք մետաղների ձուլակտորներ կամ ջարդոն, արտարժույթ, ծխախոտ, վտանգավոր, պայթուցիկ կամ շուտ հրկիզվող նյութեր, բույսեր, կենդանիներ, միջատներ, խմիչք, սնունդ :
3․5 Չինաստանի պահեստ ընդունված նույնականացման խնդիր ունեցող բոլոր առաքանիները 3 ամիս անց կուտիլիզացվեն։
3․6 Չինաստանի պահեստ ընդունված բոլոր այն առաքանիները, որոնք օդային առաքման դեպքում արգելված են հնարավորության դեպքում ավտոմատ կերպով ուղարկվելու են ծովային ճանապարհով։
3․7Արգելված ապրանքները արտասահմանյան երկրի մաքսատանը առգրավման դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Առգրաված բեռը ընկերության պահեստ ետ վերադարձի բոլոր ծախսերը հոգում է պատվիրատուն։
4. Բեռիփոխադրմանկազմակերպում
4.1 Բեռը Պահեստում ընդունելուց և գրանցելուց հետո ՊԱՄ-ը կազմակերպում է Բեռի փոխադրումը Հայաստանի Հանրապետություն:
4.2 Բեռնափոխադրման տևողությունը արտասահմանյան պահեստում ընդունվելուց մինչև ՀՀ հասնելը կատարվում է ըստ կայքում նշված ժամանակացույցի:
4.3 Ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում բեռը ՊԱՄ-ի համապատասխան արտասահմանյան պահեստ մուտքագրման (ներքին համակարգ բեռի սկանավորման) օրը, իսկ ժամկետի ավարտման պահ է համարվում բեռը ՊԱՄ-ի երևանյան հիմնական ստացման վայրեր մուտքագրման (ներքին համակարգ բեռի սկանավորման) օրը։ Ժամկետների հաշվարկի մեջ չեն մտնում ՀՀ տարածքում կամ դեպի լոքեր առաքումները, մաքսային հսկողության համար բեռը լրացուցիչ հսկողության կամ զննության համար պահելը։ Բեռը պահեստ մուտք լինելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում անցնում է սկանավորում։ ՊԱՄ-ը իրականացնում է բեռների տեղափոխման հետագծելիության (tracking) ծրագրային ապահովում հաճախորդների համար։
4.4 Հաճախորդը համաձայն է, որ սույն Ընդհանուր պայմանների եւ դրույթների 4.3 կետով նախատեսված դեպքերում Բեռի ուշացման համար իրավունք ունի հատուցման դիմում ներկայացնել ՊԱՄ-ին, սակայն համաձայն է և ընդունում է, որ բոլոր դեպքերում մասնակի կամ ամբողջական հատուցման հարցը լուծվում է ՊԱՄ-ի հայեցողությամբ և Հաճախորդը պարտավորվում է ընդունել ՊԱՄ-ի համապատասխան որոշումը որպես վերջնական և չբողոքարկել այն:
4.5 Ընդհանուր պայմանների եւ դրույթների 4.4 կետի Պահանջը Հաճախորդի կողմից խախտելու և ՊԱՄ-ի համապատասխան որոշումը բողոքարկելու դեպքում Հաճախորդը կրում է բողոքարկման ընթացքի ու արդյունքների հետ կապված ՊԱՄ-ի բոլոր ծախսերը՝ ներառյալ պետական տուրքեր, փաստաբանական և այլ ծախսեր:
4.6 Բեռնափոխադրման ժամկետները կրում են կողմնորոշիչ բնույթ, արտացոլում են բեռների առաքման նախորդ տարվա փաստացի ժամկետներն առնվազն 70 տոկոս ճշգրտությամբ։ Բեռնափոխադրման ժամկետները հատկապես կարող են տարբերվել՝ պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ (նոյեմբերի 11-ին, սև ուրբաթին հաջորդող ժամանակահատվածներում, չինական ուղղության դեպքում չինական ամանորն ընդգրկող ժամանակահատվածում), անհաղթահարելի ուժի ազդեցության հետ կապված հանգամանքներում: Բեռնափոխադրման ժամկետի խախտման համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում ՊԱՄ-ը տրամադրում է միայն սեփական հայեցողությամբ՝ պայմանավորված ուշացման պատճառներով: Բեռի փոխադրման ժամկետի ուշացման վերաբերյալ ՊԱՄ-ը ծանուցում է Հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով:
5. Բեռիմասինտեղեկատվությանհայտարարագրում
5.1 Նախքան Բեռի Հայաստան հասնելը Հաճախորդը պարտավոր է ՊԱՄ ի իր անձնական էջում հայտարարագրել Բեռի գնի (ինվոյսային արժեքի) մասին տեղեկությունը՝ ավտոմատիզացված կերպով մաքսային մարմիններին փոխանցելու համար:
5.2 Այն դեպքերում, երբ Բեռի համար գին հայտարարագրված չէ, ապա մաքսային մարմինները իրավասու են օրենքով սահմանված կարգով որոշել Բեռի գինը:
6. Բեռիժամանում
6.1 Հաճախորդը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ «ՊԱՄ»ՍՊ ընկերության միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պահանջով առաքանու մաքսային զննման գործընթացին «ՊԱՄ»ՍՊ ընկերությունը («ՊԱՄ» ՍՊ ընկերության աշխատակիցները) լինեն Հաճախորդի լիազորված անձը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչություններում: Հաճախորդն անվերապահորեն ընդունում է առաքանու մաքսային զննման գործընթացքում «ՊԱՄ» ՍՊ ընկերության (« ՊԱՄ» ՍՊ ընկերության աշխատակիցների) կողմից կատարված գործողությունների՝ իր անունից և ի շահ իրեն կատարված լինելը:
6.2 Բեռը Հայաստանի Հանրապետություն հասնելուց հետո ՊԱՄ-ը այդ մասին ծանուցում է Հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով՝ հայտնելով ստացման ընթացակարգն ու ժամկետը:
6.3 Ֆիզիկական անձանց բեռները դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում հասցեատերերին այն դեպքերում, եթե մաքսային մարմինների կողմից չեն առարկվում հայտարարագրված արժեքները, կամ բեռը չի հանդիսանում ֆիզիկական անձի կողմից ներմուծման համար արգելված ապրանքատեսակ։
6.4 Իրավաբանական անձանց՝ ոչ ԵԱՏՄ երկրներից առաքվող բեռները ՊԱՄ ի կողմից հանձնվում են պահպանության մաքսային տերմինալին եւ մաքսազերծման գործընթացն իրականացվում է Հաճախորդի կողմից։ Մաքսային տերմինալ Բեռի մուտքից 48 ժամը լրանալուց հետո մաքսային տերմինալի կողմից սահմանված են պահեստավորման եւ պահպանության վճարներ, որոնք, համաձայն ՊԱՄ-ի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի, ենթակա են վճարման Հաճախորդի կողմից: ԵԱՏՄ երկրներից առաքման դեպքում, եթե առկա են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ՊԱՄ-ի կողմից դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում Հաճախորդին։
7. Բեռիստացմանվայրըևկարգը
7.1 Հաճախորդը կարող է ընտրել առաքանիների առավել հարմար ստացման վայր կայքում առաջարկվող հասցեներից։ Բեռը Հայաստան հասնելուն պես այն անվճար կտեղափոխվի պատվերի ստացման վայր և պատրաստ կլինի ստացման․ Երևանում՝ հաջորդ աշխատանքային օրը, ՀՀ Մարզերում ՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում։
7․2 Հաճախորդը կամ հասցեատերը կարող է ստանալ բեռը սկսած այն պահից, երբ Հաճախորդի անձնական էջում պատվերի համապատասխան տողում նշված կլինի "Պատրաստ Է Ստացման" ։ Կամ պատվիրել առաքում պատրաստ է առաքման կարգավիճակ ստանալուց հետո։
7․4 Հաճախորդը կամ նրա նշած հասցեատերը պարտավոր է ստանալ Բեռը Հայաստան հասնելուց հետո 90 օրվա ընթացքում, այլապես այն ճանաչվում է տիրազուրկ։
7․5 Հաճախորդն իր ցանկությամբ կարող է օգտվել «Առաքում Տուն» ծառայությունից (տե՛ս 9 կետը)։
8. Ծառայության գինը և վճարման կարգը
8.1 Ֆիզիկական անձանց համար ՊԱՄ-ի կողմից մատուցված Ծառայության գինը որոշվում է ըստ Բեռի փաստացի քաշի, բացառությամբ գերծավալային քաշով Բեռների:
8.2 Իրավաբանական անձանց համար ցանկացած տարբերակով, իսկ ֆիզիկական անձանց համար ծովային տարբերակներով կատարվող առաքումների համար հիմք է ընդունվում Բեռի ֆիզիկական և ծավալային քաշերից առավելագույնը:
8.3 Բեռը համարվում է գերծավալային քաշով, եթե կողմերի երկարությունների գումարը գերազանցում է 150 սմ-ը և ծավալային քաշը 2 և ավելի անգամ գերազանցում է փաստացի քաշը: Այս դեպքում հաշվարկվում է ըստ Բեռի ծավալային քաշի, սակայն գործում է հատուկ զեղչված սակագին:
8.4 Ծավալային քաշը հաշվարկվում է միջազգայնորեն ընդունված հետևյալ բանաձևով՝ Երկարություն X Լայնություն X Բարձրություն / 5000 (սմ / կգ):
8․5 Ծառայության դիմաց վճարումը կատարվում է ՊԱՄ-ի կայքում Հաճախորդի անձնական հաշիվը լիցքավորելու և ՊԱՄ-ին վճարը փոխանցելու միջոցով: Վճարման եղանակներն են.
ա/ Առցանց՝ ՊԱՄ-ի կայքում Հաճախորդի անձնական էջից:
բ/ Բանկային փոխանցում՝ իրավաբանական անձանց համար,
գ/ Telcell վճարային տերմինալների միջոցով,
8․6 Քաշը կլորացվում է 100 գրամ ճշտությամբ դեպի վերև:
\
9. «Առաքում տուն» ծառայություն
8.1 Առաքանին Հայաստան հասնելուց հետո Հաճախորդը ՊԱՄ ի կայքի իր անձնական էջից կարող է պատվիրել «Առաքում Տուն» ծառայությունը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:
8․2 “Առաքում Տուն” ծառայության արժեքն է 1000 դրամ։
8․3 Փրայմ հաճախորդների համար «Առաքում Տուն» ծառայությունը ևս անվճար է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։
10. Պատասխանատվություն
9․1 Բեռի կորուստի կամ վնասման համար պատասխանատվությունը ՊԱՄ ը կրում է սկսած այն պահից, երբ պահեստը ընդունում է այն՝ սքանավորելով և նույնականացնելով բեռը:
9.2 Կողմերը համաձայնում և ընդունում են, որ Ծառայության մատուցման ընթացքում Բեռի վնասման կամ կորստի համար ՊԱՄ ը կրում է պատասխանատվություն (փոխհատուցում է) առավելագույնը Բեռի գնի (ինվոյսային արժեքի) չափով: Ընդ որում յուրաքանչյուր դեպքում պատասխանատվության (փոխհատուցման) վերջնական չափը սահմանում է ՊԱՄ ը և այն ենթակա չէ վիճարկման։
9.3 Բոլոր դեպքերում ՊԱՄ ը պատասխանատվություն չի կրում Բեռի որևէ թաքնված թերության կամ վնասվածքի համար, ինչպես նաև Բեռի արտաքին վնասվածքների համար, եթե բեռի փաթեթավորումը/արկղը/տուփը չի վնասվել Բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում կամ եթե փաթեթավորման/արկղի/տուփի վնասման ու բեռի արտաքին վնասվածքի միջև պատճառահետևանքային կապ առկա չէ:
9.4 Հաճախորդը պարտավոր է ստանալ Հայաստան փոխադրված Բեռը, իսկ հրաժարվելու դեպքում Հաճախորդը պարտավոր է ՊԱՄ ին մեկ շաբաթյա ժամկետում վճարել բեռնափոխադրման կազմակերպման արժեքն ամբողջությամբ:
9.5 Առաքանիները ստանալու համար հաճախորդին տրամադրված անհատական բարկոդի գաղտնիության պատասխանատվությունը կրում է Հաճախորդը:
11 Բոնուսներ և դրանց օգտագործման կարգը
10․1 ՊԱՄ ի կողմից կարող են տրամադրվել այլ բոնուսներ։
10․2 Բոնուսը կիրառելու համար անհրաժեշտ է ՊԱՄ ի կայքում Հաճախորդի անհատական էջում Բոնուսային հաշվից գումարը փոխանցել ընթացիկ հաշվին:
10․3 Հաճախորդի կողմից սույն պայմանագիրը լուծելիս նրա կուտակած բոնուսները զրոյացվում են և չեն կարող օգտագործվել: