ԳՏԻՐ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ

Սա բացառիկ ծառայություն է, որը տրամադրվում է միայն PAM Family-ի կողմից, և երաշխավորում է, որ Ձեր յուրաքանչյուր ցանկություն կդառնա ավելի հասանելի։ Լինի դա հագուստ, թե շինարարական տեխնիկա, կապ չունի։ Ընդամենը պետք է ուղարկել Ձեզ դուր եկած ապրանքի լուսանկարն ու բնութագիրը (գույն, չափ, քանակ), և մեր մասնագետները կարճ ժամանակահատվածում կգտնեն և կգնեն այն Ձեզ համար:

Իսկ ինչպե՞ս օգտվել ծառայությունից։

  • Կցեք նկարը և լրացրեք բնութագիրը
  • Սպասեք, մինչ մենք կգտնենք ապրանքը և կգնենք այն Ձեզ համար
  • Ստացեք Ձեր պատվերը Հայաստանում

Գործում է ծառայության միջնորդավճար, որը կազմում է ապրանքի արժեքի 5% տոկոսը,սակայն ոչ պակաս քան 2000 դրամ:

Իսկ ծառայության պայմաններին ծանոթացեք ստորև․

Ձեր հայտը ստանալուց հետո Pam Family-ին Ձեզ կուղարկի ապրանքի հաշվետվությունը լուսանկարների/տեսանյութերի տեսքով, ինչպես նաև կներկայացնի արտադրողի տրամադրած տեղեկատվությունը։ Մեծաքանակ պատվերների դեպքում Ձեզ կտրամադրվի ապրանքի նմուշը և միայն Ձեր համաձայնությունը ստանալուց հետո պատվերը կշարունակվի։ Այսպիսով Pam Family-ին պատասխանատվություն չի կրում ապրանքի որակի համար։

 

1
Լրացրեք առաջարկը
arrow
2
Վերանայման գործընթացը
arrow
3
Ստացեք հաստատում
business

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

business

Արդյունաբերական արտադրության թիրախը ճիշտ ընկերությունների հետ համագործակցելն է։ PAM  Famely ընկերությունը մշտապես միջոցներ է ձեռնարկում  սերտ համագործակցության  և արդյունաբերական կայուն արտադրության զարգացմանը նպաստելու համար։

Հանճարեղ գաղափարների մեծ մասը չեն իրագործվում միայն այն պատճառով, որ ձեռներեցները գաղափար չունեն, թե ինչպես կազմակերպել արտադրանք, կամ ինչպես գտնել արտադրող `իրենց իսկ գաղափարը կյանքի բերելու համար։ Մեր Չինաստանում գտնվող մենեջերները  կկազմակերպեն Ձեզ անհրաժեշտ ապրանքի արտադրությունը և Ձեր մտահաղացումները իրականություն կդարձնեն։ Մենք կենտրոնանում ենք ոչ միայն ծառայության և ծախսերի վերահսկման, այլև արդյունքների շարունակական չափման և հաղորդման վրա:

Մեր ծառայությունների միջոցով կարող եք կյանքի կոչել արդյունաբերության ոլորտին վերաբերող Ձեր բոլոր գաղափարները։

PAM Family-ն կօգնի Ձեզ՝

  • Իրականացնել Ձեր մտահաղացումները՝ տրամադրելով բարձրակարգ ծառայություններ

  • Կազմակերպել արտադրանք

  • Վերահսկել ծախսերը

  • Ունենալ տեղեկատվություն բիզնեսի և դրա զարգացման վերաբերյալ

PAM Family-ն իրականություն կդարձնի նույնիսկ անիրական թվացող գաղափարները։

ՁԵՐ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԱԿԱԼԸ

Եթե ունեք գործող  բիզնես և ցանկանում եք շուկայում գրավել առաջատար դիրք՝ ձեռք բերելով որակյալ և մատչելի հումք և ապրանքներ, ապա մենք կօգնենք ընտրություն կատարելու հարցում։ Մեր փորձառու գործակալները կորոնեն որակյալ ապրանքներ ամբողջ չինական շուկայում՝ հիմնվելով Ձեր պահանջների և նախընտրությունների վրա։ Ինչպես նաև կառաջարկեն թրենդային ապրանքներ՝ ըստ Ձեր նախասիրությունների և մրցունակ գնով կգտնեն վստահելի արտադրամասեր։ Ընտրեք ամենաձեռնտու, արագ և ապահով ուղին։

Pam Family-ին կապահովի՝

  • Որակի վերահսկում,

  • Ապրանքին ծանոթացում լուսանկարերի/տեսանյութերի և նմուշների միջոցով,

  • Փաթեթավորումն ու ապահով բեռնափոխադրում,

  • Առաքման ժամանակի վերահսկում։

business

ԲԻԶՆԵՍ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ